Բաթումիի 9-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում աղմուկ է լսվել: Ինչպես հայտարարել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները մարդատար ավտոմեքենայով կենտրոնացված են տեղում և քաղաքացիներին քվեարկելու դիմաց գումար են բաժանում։ Միջադեպի հետևանքով ՄԱՇ-ի անդամների հետ ծեծկռտուք է եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերպրեսնյուս» լրատվականը։
ՄԱՇ-ի առաջնորդներից Լևան Վարշալոմիձեն ասել է, որ «Վրացական երազանք»-ի ակտիվիստներն ընտրատեղամասի հարակից տարածքում են մոբիլիզացված և ընտրողներին «առնում են»:
ՄԱՇ-ի անդամները հայտարարել են, որ ընտրատեղամասի ղեկավարները ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնական տվյալների մասին տեղեկատվությունը հաղորդում են «Վրացական երազանքի» ակտիվիստներին։