Ներքին գործերի նախարարությունը պատրաստ է ապահովել ընտրությունների խաղաղ ընթացքը երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին Մթածմինդայի շրջանում իր ընտրությունը կատարելուց հետո ասել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Գախարիայի հայտարարության համաձայն, սա վերաբերում է մայրաքաղաքում և այլ քաղաքներում ոստիկանական ծանր տեխնիկայի տեղաշարժին, որի մասին տեսագրություն է տարածվել սոցիալական ցանցում:
«Յուրաքանչյուր ոստիկան պատրաստ է ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը։ Այս նպատակին հասնելու համար ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը, — հայտարարել է ՆԳ նախարարը, — Ինչ վերաբերում է իմ ընտրությանը, ապա պետք է նշեմ, որ այն խորհրդանշական է․ տոնում ենք անկախության 100-ամյակը և, իհարկե, մեր նպատակն է, որ մեր ընտրությունն ընդգծի այդ կենսափորձը»։