Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհդրական Ջոն Բոլթոնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանում առկա մարտահրավերներին և երկու երկրների միջև առկա ազատ առևտի համաձայնագրին առնչվող մի շարք հարցեր:
«Թրամփի նախագահության շրջանում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ: Դրանք երբեք չեն եղել այս մակարդակի բարձր և համապարփակ»,- հայտարարել է Բախտաձեն:
Հիշեցնենք՝ Ջոն Բոլթոնը հանդիպել է նաև Վրաստանի ԱԳ-ի նախարար Դավիթ Զալկալիանիին, ում հետ քննարկվել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակը: Թրամփի խորհրդականը հանդիպել է նաև Վրաստանի ՆԳ-ի նախարարին: Բոլթտոնն ու Գիորգի Գախարիան քննարկել են անվտանգության հարցում առկա իրավիճակն ու խոսել հետագա համագործակցության շուրջ: Փոխանցում է Rustavi 2-ը: