Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում մասակցել ընտրություններին:
Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Բախտաձեն հայտարարել է, որ վստահ է՝ նախագահական ընտրություններով երկիրը ժողովրդավարության ևս մեկ քննություն կհանձնի:
«Մի քանի օրից երկրում կարևոր և պատասխանատու օր է: Տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Կոչ եմ անում քաղաքացիներին՝ գալ և ընտրություն կատարել: Վրաստանն այս ընտրություններով ժողովրդավարության շատ կարևոր քննություն կհանձնի: Հավատում եմ, որ այս քննությունը բոլորով միասին կհանձնենք այնպես, ինչպես հարիր է երկրին»,- հայտարարել է Բախտաձեն:
Վերջինս նաև հավելել է, որ կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ընտրությունները անցկացվեն ազատ, թափանցիկ ու ժողովրդավար միջավայրում: