«Վրացական երազանքը» ժողովրդին ազատություն է տվել, իսկ այժմ աշխատում է, որ երկիրն էլ ավելի արագ զարգանա ու ուժեղանա: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նորընտիր ղեկավար Գիորգի Կվիիկաշվիլին` Օզուրգեթիում ներկայացնելով Գուրիայից դաշինքում ընդգրկված մեծամասնական թեկնածուներին:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ «Վրացական երազանքի» թեկնածուները կստանան ժողովրդի աջակցությունը: Նա նաև կոչ է արել միասնական լինել. «Մենք փոքր երկիր ենք: Իրավունք չունենք երկիրը քաղաքական հակամարտության վերածելու, ատելու նրան, ով այլ կարծիք ունի…հավանաբար Վրաստանն այսօր, քան երբևէ մեր միասնության կարիքն ունի: Երբ հարցը մեր հայրենիքին է վերաբերվում, պետք է միավորվենք»: Ասել է վարչապետը` վստահեցնելով, որ «Վրացական երազանքը» հենց այն ուժն է, որ կարող է ժողովրդին համախմբել կաևոր հարցերի շուրջ: