Վրաց տնտեսագետ վերլուծաբանների եզրակացությունների համաձայն՝ նոյեմբերի վերջին լարին էլ ավելի կարժեզրկվի։ Վերլուծաբանների մի մասի կարծիքով նման պատկերը ոչ միայն թուրքական լիրայի ազդեցության հետևանքով է, այլ նաև ներքին ոչ ճիշտ գործողությունների:
«Այս պահին լարիի նման անկումը մենք կապում ենք պետական բյուջեի ոչ ճիշտ կառավարման և անցումային ենթակառուցվածքների նախագծերի հետաձգման հետ: Մինչև նոյեմբերի 15-ը մենք ակնկալում ենք լարիի էլ ավելի արժեզրկում: Ապրանքների գների բարձրացումն էլ կշարունակվի», — ասում է վերլուծաբան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նիկա Շենգելիան:
Զուգահեռաբար, չի բացառվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Տարվա վերջին նախատեսված է Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի նիստ:
Այսօրվա դրությամբ մեկ դոլարի պաշտոնական գինը կազմում է գրեթե 2 լարի 71 թեթրի: