Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան և SOCAR Energy Georgia-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է բարելավել Վրաստանի լեռնային շրջաններում կենսամակարդակի բարձրացումը և զբոսաշրջության ու հանգստի գոտիների զարգացումը՝ առաջարկելով ջերմային էներգիայի մատակարարման այլընտրանքներ: Հուշագիրը ստորագրվել է SOCAR-ի «Կանաչ նախաձեռնության» շրջանակներում:
Ստորագրման արարողությանը ներկա էին նաև SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Թուրնավան և այլ պաշտոնատար անձինք:
«Ողջունում ենք SOCAR-ի այս հետաքրքիր նախաձեռնությունը», — ասել է Գիորգի Քոբուլիան՝ հավելելով, որ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է Վրաստանի բարձր լեռնային շրջաններում գազը մատակարարել նոր տեխնոլոգիաներով: