Թբիլիսիի Գորգասալի փողոցի շենքերից մեկի պատշգամբում ծուխ է նկատվել, ինչի մասին անցորդներից մեկն ահազանգել է արտակարգ իրավիճակների ծառայություն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարների խումբն արձանագրել է, որ 6-րդ հարկի խորովածի ծուխն է հրդեհի տպավորություն թողել:
Հրշեջները փորձել են սանդուղք տեղադրել, սակայն խորովածի հոտը զգալով, թողել են այն։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը չի հաղորդում, արդյոք խորոված ուտելու հրավեր են ստացել խորովածի սիրահար ընտանիքից, թե՝ ոչ, սակայն նշել են, որ նման ահազանգեր հաճախ են լինում: