«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը, չնայած այն հանգամանքին, որ նախագահը քիչ լիազորություններ ունի»։ Վրաստանում նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի ՄըքՔեյնի ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը՝ կոչ անելով մասնակցել հոկտեմբերի 28 -ին սպասվող նախագահական ընտրություններին։
Նրա խոսքով, 2018 թվականի նախագահական ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ Վրաստանի միջազգային վարկանիշի վրա:
Կրամերը անդրադարձել է նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին՝ ընդգծելով, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը։ Ըստ նրա, դրանում մեղավորը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ «Ռուսական տանկերն են ներխուժել Վրաստանի տարածք։ Այսօր էլ Վրաստանի տարածքների բռնակցումը շարունակվում է»,- Կրամերի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: