ԱՄՆ-ի նախագահի խորհդրական Ջոն Բոլթոնը երկօրյա այցով ժամանում է Մոսկվա:
Նա հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և այլ պաշտոնյաների հետ:
Այցի շրջանակներում առանձնացված է Ռուսաստանի հետ 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրի վերանայման հարցը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղը Ռուսաստանին մեղադրել էր այս պայմանագրի դրույթները խախտելու մեջ:
Ռուսաստանից հետո Դոնալդ Թրամփի խորհրդականը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: