Rustavi 2 հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ երկրից կհեռանա, եթե Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ դառնա։
«Ես Վրաստանում ապրելու ցանկություն չեմ ունենա, քանի որ Վրաստանը կդառնա Ռուսաստանի նահանգ։ Ավելի լավ կլինի իմ երեխաների ապագան այլ երկրում կառուցեմ»,- ասել է նա։
Գվարամիայի խոսքով, Զուարբիշվիլիի հաղթանակը կսպառնա Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։
«Եթե Զուրաբիշվիլին դառնա նախագահ, նրա գիրքը կներկայացվի ընդդեմ Վրաստանի», — հայտարարել է Գվարամիան՝ նշելով, որ այդ դեպքում իր տեղը չի կարող տեսնել Վրաստանում։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրենը գրառում է կատարել նաև իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլիի բոլոր աջակիցներին անվանել է «երկրի ամոթալի դավաճանի աջակիցներ»: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: