Վրաստանում  ճանապարհային  նոր տեսախցիկներ կտեղադրվեն

Վրաստանի  ճանապարհներին տեղադրված տեսախցիկների մի մասը լիարժեք կերպով չի   աշխատում: Այս մասին  «AMBEBI.GE» լրատվականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Նա խոստովանել է, որ ճանապարհային տեսախցիկների մի մասը չի գործարկվում,  դրանց 30%-ը  անորակ տեսագրություն  է անում, կամ ընդհանրապես չի աշխատում: Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ  այժմ հարցի կարգավորման ուղղությամբ Վրաստանի ողջ տարածքում աշխատանքներ են սկսվել` ստուգվում են բոլոր տեսախցիկները, նաև տեղադրվում են նորերը:

Խուցիշվիլին նշել է,  որ Նախարարությունն ուզում է ձեռք բերել ամենաորակյալ տեսախցիկները, այնպիսիք, ինչպիսիք   օգտագործում է Նյու-Յորքի, Լոնդոնի,  Դուբայի ոստիկանությունը: Փոխնախարարի խոսքով`  նոր տեսախցիկները խախտումները գրանցում են ավտոմատ կերպով, ինչը թույլ է տալիս  ոստիկաններին` ամեն անգամ անձամբ չհետևել  երթևեկության ընթացքին:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկները ունեն ևս մեկ առավելություն. «Երբ  վարորդը մեքենայի արագությունը իջեցնում է  միայն տեսախցիկի մոտ, այնուհետև այն անցնելով կրկին ավելացնում, դա  խախտում է, որը նոր տեսախցիկները արդյունավետ կերպով արձանագրում են»,-  ասել է ՆԳՆ պաշտոնյան` հավելելով, որ այս մեխանիզմը, որն  արդեն  աշխատում է Լատվիայում, թույլ է տվել    50 %-ով  կրճատել ճանապարհատրանսպորտային խախտումների  ու պատահարների  թիվը:

Թողնել պատասխան