Խուլոյի քաղաքապետ Գոչա Մելաձեն ու նրա առաջին տեղակալ Լաշա Բոլվաձեն հեռացել են պաշտոնից: Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք հեռացել են սեփական դիմումի հիման վրա:
«Հոկտեմբերի 7-ին սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացել է քաղաքապետի առաջին տեղակալ Լաշա Բոլքվաձեն: Նրա փոխարեն առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Վախտանգ Բերիձեն: Իսկ երեկ քաղաքապետն ավագանուն է դիմել՝ պաշտոնից հեռանալու հայտարարությամբ: Օրենսդրության համաձայն, նշված հայտարարությունը բավարարվել է: Խուլոյի քաղաքապետի իրավասություններն այսօր դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մինչ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվելը, Բերիձեն ղեկավարել է Խուլոյի ոստիկանությունը: