Այս տարի Վրաստանի դպրոցների ավարտական քննությունները հանձնող աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2 անգամ: Այս մասին հրավիրած մամուլիս ասուլիսում հայտարարել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Սերգո Րատիանին և Մարիամ Րամինաշվիլին: Նրանց տեղեկատվության համաձայն` այս տարվա տվյալները 2012թ-ի համեմատ պակասել են 4 անգամ: Նման արդյունքը ընդդիմադիր գործիչները կապում են կրթական համակարգում տիրող «քաոսի» հետ:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների փոխանցմամբ, Վրաստանում 2016 թ.-ի գարնանը ավարտական քննություններին մասնակցած 40 հազար աշակերտից 8 հազար 500-ը պարտադիր առարկաներից նախատեսված քննությունները չի հանձնել: Բացի այդ, այս տարի առանց ատեստատի է մնացել շրջանավարտների շուրջ 21 տոկոսը` տեղեկացնում է http://www.interpressnews.ge/-ն:
Ի դեպ, Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը իր պաշտոնական կայք էջում հրապարակել է ընդհանուր ունակություններ առարկայից միասնական քննության նախնական պատասխանները: Տեղեկատվության համաձայն` բավարար միավոր չի հավաքել մասնացկիցների 16%-ը`շուրջ 6 հազար դիմորդ: Հիշեցնենք, Վրաստանի պետական ԲՈՒՀ-երում միասնական ազգային քննությունները սկսել են հուլիսի 1-ին և շարունակվեն մինչև հուլիսի 22-ը: