«Բաց Ռուսատան» շարժումը Վրաստանում որևէ գործունեություն չի իրականացնում։ Այս մասին վրաստանյան Sova պարբերականին ասել են Միխայիլ Խոդորկովսկիի հիմնադրած լոնդոնյան գրասենյակից։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Թբիլիսիի փողոցներում ՌԴ-ի քաղաքացիներին առաջարկ է արվում անդամագրվել «Բաց Ռուսատան»-ին։
Շարժումը հայտնի է Կրեմլի գործունեության հանդեպ կոշտ քննադատությամբ և հանդես է գալիս ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ։
«Բաց Ռուսաստան»-ը հիմնադրվել է 2016-ին վտարանդի ռուսաստանցի քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկիի կողմից։ Վերջինս տարիներ շարունակ համարվում է Պուտինի Հակառակորդը և ավելի քան 10 տարի է անցկացրել ռուսական բանտում՝ ֆինանսական մեքենայությունների ու հարկեր վճարելուց խուսափելու համար: