Հոկտեմբերի 12-ին գաղտնալսումների գործով սկսված հետաքննության շրջանակներում այսօր կհարցաքննվի Միրզա Սուբելիանին։
Մեծ աղմուկ հանած ձայնագրությունից հետո արդեն իրավապահները հարցաքննության են կանչել պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին, Փախստականների նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Ցուխիշվիլին և հատուկ քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ի.Պ-ին:
Դեռևս պաշտոնապես իսկությունը չհաստատված ձայնագրությունում խոսակցությանը մասնակցում են Միրզա Սուբելիանին, Վիկտոր Ջափարիձեն և Դավիթ Ցուխիշվիլին։
Հիշեցնենք, որ գաղտնալսումների վերաբերյալ հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 150-րդ և 157-րդ հոդվածի առաջին կետերով, 158-րդ հոդվածի 2-րդ մասով: