Վրաստանում ճանապարհային պատահարները հիմնականում տեղի են ունենում երթևեկության կանոնների խախտման պատճառով։ Այս կարծիքին է Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի ավագանու պատգամավոր Շալվա Օգբաիձեն:
ՆԳՆ-ի տվյալներով, 2018-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Վրաստանում ավելի քան 2,2 հազար ՃՏՊ է գրանցվել, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 տոկոսով ավելի է:
Շալվա Օկբաիձեի խոսքով, ամեն տարի երկրում ՃՏՊ-ների զոհ է դառնում 500-600 քաղաքացի:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի 100 բալանոց համակարգը։ Ըստ փոփոխության՝ վարորդներին ամեն տարվա հունվարի 1-ին տրվում է 100 միավոր և տարվա ընթացքում համապատասխան իրավախախտման համար նվազեցվում են միավորները: