Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Վրաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հոկտեմբերի 20-ին ես կայցելեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Կհանդիպեմ իմ գործընկերներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է Ջոն Բոլթոնը: