Ով, երբ եւ ինչ ասաց «Սասնա ծռերի» զինված հարձակման մասին

«Սասնա ծռեր» խմբավորման զինված մոտ 3 տասնյակ անձինք շարունակում են մնալ Երևանի պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում:

Հիշեցնենք, նրանք գնդի տարածքը գրոհել են հուլիսի 17-ին` ներկայացնելով մի քանի պահանջ, որոնցից ոչ մեկը իշխանությունների կողմից դեռևս չի կատարվել: Չնայած ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը մի քանի հայտարարություն տարածեցին, երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարները 5 օր շարունակ  լռում էին: Լռությունն առաջինը խախտեց երկրի վարչապետը` անթույլատրելի և դատապարտելի համարելով ազատամարտիկների այս քայլը: Այսպես, կառավարության նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը ասել էր. «Բռնությունների միջոցով անհնար է հասնել իրական փոփոխությունների: Իրավիճակը մտահոգիչ է, իշխանությունը ամեն ինչ անելու է հասնելու այդ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»:

222Աբրահամյանի հայտարարության հաջորդ օրը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը: Նա ընդունում է, որ Հայաստանն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր, սակայն ըստ երկրի առաջին դեմքի` այժմ պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, այլ պետք է դասեր քաղել է տեղի ունեցողից: «Հարցերը բռնությամբ և զենքի ուժով լուծելը հղի է վատ հետևանքներով: Հայաստանում պատանդ վերցնելով, բռնի ուժով հարցեր չեն լուծվելու, և դա մենք երբեք թույլ չենք տալու: Զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգեն ուրիշների կյանքը»: Սարգսյանն ավելացնում է նաեւ, թե պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ զինված խումբը` վայր դնի զենքը:

Նրա պնդմամբ, հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ, իսկ անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով: Սերժ Սարգսյանը համաձայն է, որ Հայաստանում դժգոհողներ շատ կան, սակայն. «Թող ոչ ոք չսխալվի, որ որևէ առիթ շահագործվի մեր պետականության հիմքերը քայքայելու համար» -ասում է նա: Հրավիրված Խորհրդակցության մասնակից իրավապահ մարմինների ղեկավարներին Սարգսյանը հանձնարարեց իրենց գործունեությունը շարունակեն իրականացնել զսպվածությամբ: Նա վստահեցնում է` իրենք շարունակում են կիրառել բոլոր միջոցները իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար.«Մենք գործում ենք համբերատար, մենք չեն գնացել դասական համարվող ճանապարհով` հնարավորություն տալով զինված խմբին հետ քայլ կատարել: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»:Իր խոսքում մի քանի անգամ կոչ է արել զինված խմբին` ժամ առաջ վար դնել զենքը:

795C7C4A-E0BC-4CDA-AC4D-F572BB55388C_cx0_cy6_cw0_w987_r1_s_r1Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը համընկավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` իրավիճակի գնահատման հետ: Վերջինս, վեցօրյա լռությունից հետո եւս հանդես եկավ գնահատականներով, որոնք հրապարակվեցին iLur.am կայքում: «Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։ Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։ Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։ Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմի: Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»-նշվում է ՀՀ առաջին նախագահի հայտարարույթունում:

333Այս հայտարարությունը տարօրինակ որակեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`  այն ամոթալի որակելով: Փաշինյանը կանգ է առել հատկապես Տեր-Պետրոսյանի` այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի ձեւակերպման վրա: «Ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում ինչ է հայտարարում: Մի՞ թե այն պատճառով, որ գիտակցում է, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ սրա փաթեթային լուծումը կարող է ներառել մի կոմպոնենտ, այն է` Սերժ Սարգսյանի հեռացումն այս իշխանությունից»,-  հարց է տալիս Փաշինյանը` Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում.  «Բացի աշխարհաքաղաքային պատճառներից, կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ, Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ ինքը 97-98 թթ. ճիշտ էր ասում»,-  եզրափակում է Փաշինյանը:

1DF04F26-CA84-405B-A935-99B7CD77557A_w987_r1_s«Համախմբում» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում մեկնաբանելով իրավիճակն, ասաց . «Երևանում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրաված խմբի անդամները հանցագործներ չեն, և խնդիրը հանգուցալուծելու համար այն պետք է իրավականից տեղափոխել քաղաքական դաշտ»: Օսկանյանը վստահ է, որ զինված խմբի անդամները մարդ սպանելու մտադրություն չեն ունեցել, ողբերգության պատճառը քաոսային վիճակն է, ոստիկանի մահը` դժբախտ պատահականության հետևանք: «Արդարացնելու հարց չկա, բայց քննադատել ու դատապարտել ես չեմ կարող: Ինձ եթե հարցնեք՝ ո՞ւմ կողքին եմ, ես այդ տղաների կողքին եմ: Դա նշանակում է, որ ես ասում եմ, որ ժողովրդի կողքին եմ: Արյունահեղություն պետք չէ թույլ տալ, այդ տղաների հետ պետք է նստել, բանակցել և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա պետք է լինի այսօր միակ ճանապարհը»: Օսկանյանը համոզված է` քաղաքական կամքի դեպքում այս խնդիրը 48 ժամում կլուծվեր: Սերժ Սարգսյանի վեցօրյա լռությունից հետո արած հայտարարությունը Օսկանյանը ուշացած է համարում: «Դե իհարկե, լավ է, որ խոսել է, սակայն միանշանակ է, որ գործող նախագահի համար դա ուշ է: Նախագահն ասում է, որ անթույլատրելի է ուժով հարց լուծել երկրում: Ես համաձայն եմ դրա հետ: Բայց նախագահն այնտեղ մի բան է մոռանում, որ տարիներ շարունակ իշխանությունն ինքը ուժով է հարցեր լուծել այս երկրում, բառի իսկական իմաստով՝ բիրտ ուժով, ոստիկանության միջոցով:

Պաշտոնյաների հայտարարություններից մի քանի օր է անցել, իրադրությունն անփոփոխ է, կողմերի հորդորներն ու պահանջները մնում են անպատասխան: Միաժամանակ, ցուցարարների թիվն ու ակտիվությունն ավելանում է:

69431_w

Այսպես`  նախօրեին մի քանի հազար մարդ է դուրս եկել հանրահավաքի, նրանք անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով` վանկարկելով նախագահի հրաժարականի և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման կոչեր: Երկուստեք հայտարարություններ են հնչում, կողմերը մեղադրում են իրար` սահմանված կարգը խախտելու մեջ` 13816954_899855260143082_1615751949_n-320x228մասնավորապես զինված խումբը բարձրաձայնում է, որ մատակարարման դադարեցման, հաղորդակցության սահմանափակման, ինչպես նաև շտապ բուժօգնություն տրամադրելու հարցում հապաղելու մասին, այսօր արդեն հայտարարվել է գիշերը տեղի ունեցած զինված հարձակման մասին, որի հետևանքով զինված խմբի 2 անդամ վիրավորվել է:

DC67A493-4A50-49CD-9EDE-C58A5262E4A3_w987_r1_sՈստիկանությունն էլ հայտարարում է պետական գույքը ոչնչացնելու մասին`հիշեցնենք զինված խմբի կողմից երկու օրվա ընթացքում ոստիկանական 4 ավտոմեքենա է այրվել:

Լուսանկարները` Հետքի, Ազատություն ռադիոկայանի, Գալա-ի,

Թողնել պատասխան