Վրաստանի խորհրդարանի մարզային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովը քննարկել է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Կոմիտեի նախագահ Զազա Գաբունիայի հայտարարությամբ, կարևոր է, որ շրջանների կայուն զարգացման քաղաքականության պահպանման հետ միասին, հաջորդ տարի նաև այլ նորություններ կլինեն։
«Մենք քննարկեցինք բյուջեի նախագիծը: Շատ կարևոր է, որ ունենք նորություններ, և հաջորդ տարվանից կբարձրանա բարձրադիր գոտիներում ապրող քաղաքացիների թոշակը: Ընդհանուր առմամբ, ավելացնելու ենք բարձրադիր գոտիներում ապրողների ֆինանսավորումը, սկսում ենք գյուղական համայնքների աջակցմանն ուղղված ծրագիրը և ենթակառուցվածքային այլ կարևոր ծրագրեր», — հայտնել է Գաբունիան:
Հիշեցնենք, որ գյուղական համայնքների աջակցմանն ուղղված ծրագիրը Վրաստանի կառավարությունը մեկնարկել էր 2009 թվականից, սակայն 2017 թվականին այն կառավարության կողմից չեղարկվեց: