Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել է: Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում երկրում 7 տոկոսով ավելի պատահար է տեղի ունեցել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Վիճակագրական տվյալները տարածել է «Վրաստանի դաշինք անվտանգ ճանապարհների համար» կազմակերպությունը՝ հիմնվելով ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկատվությանը:
Նշվում է նաև, որ պատահարների հետևանքով վնասվածք ստացած քաղաքացիների թիվը նույնպես ավելացել է: Փորձագետներն իշխանություններին մի քանի առաջարկություններ են արել իրավիճակը շտկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է rustavi2-ը: