Առանց վրացերեն լեզվի իմացության Վրաստանում հնարավոր է մշտական բնակության թույլտվություն չտրամադրվի: Այս մասին ասվում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում:
Օրինագծի հեղինակը «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունն է: Նախագիծն օրակարգ բերելու բացատրական փաստաթղթում նշված է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է մշտական բնակության իրավունք ստանալու կարգի և ապօրինի ներգաղթի խստացմանը:
«Միայն 6 տարի ժամանակավոր թույլտվության հիմքով մշտական բնակվելու իրավունք տրամադրել չի կարելի: Գտնում ենք, որ լրացուցիչ պահանջներ են անհրաժեշտ՝
պետական լեզվի իմացություն, ներդրումների իրականացում կամ մասնավոր սեփականության առկայություն՝ առնվազն 200 հազար դոլարի չափով»,- հիմնավորում են խմբակցությունից: