Վրաստանում սկսվել է գետերի աղբի մաքրման սարքերի տեղադրումը` Սև ծովի աղտոտումը կանխարգելելու նպատակով:Այս մասին հայտնում է Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Արտազատուկների որսի համար նախատեսված նոր սարքավորումը պետք է շարժվի ջրի մակարդակի ավելացման կամ նվազեցման հետ համապատասխան`հավաքելով գետի մակերեսին լողացող թափոնները:
Նախարարությունը վստահեցնում է, որ սա մեծ նշանակություն ունի` Սև ծովի աղտոտման դեմ պայքարի և բնապահպանական իրավիճակի բարելավման համար: Պիլոտային ծրագիրը իրականացվել է Գուրիի շրջանի Նաթանեբի գետի հունի մոտ, այժմ նմանօրինակ գործողություններ են տարվում այլ գետերում ևս : Սև ծով են թափվում Դունայ, Դնեպր, Դնեստր, մեծ գետերը ինչպես նաև Պսոուն, Ռիոնին, Կոդորին, Ինգուրին, Չորոխը,Սակարյան և այլն: Ծով լցվող գետերը աղտոտված են դաշտերի թափոններով, որոնք պարարտանյութեր են պարունակում` հիմնականում նիտրատներ և ֆոսֆատներ: Խնդիր է նաև ջրում նավթի և նավթամթերքի պարունակությունը, ինչը հանգեցնում է ծովային կենդանի օրգանիզմների ոչնչացմանը, մթնոլորտի կեղտոտմանը` ջրի մակերեսից նավթի գոլորշացման հաշվին: