ՄԱԿ-ի գրասենյակում ընթանում է միջազգային բանակցությունների 45-րդ փուլը

Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակում ընթանում է միջազգային բանակցությունների 45-րդ փուլը:

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուայի, բանակցությունների հերթական փուլում խոսվելու է Վրաստանի քաղաքացիների առևանգման փաստերի շուրջ: Բանակցությունների շրջանակներում երեկ հանդիպումներ են անցկացվել ԵԱՀԿ, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:

«Մենք զրուցել ենք մի քանի հրատապ թեմաների մասին: Դրանք հիմնականում Վրաստանի քաղաքացիների առևանգման դեպքերն են, այդ թվում Մայա Օթինաշվիլու և երկու օր առաջ Վրաստանի ևս մեկ քաղաքացու ձերբակալությունը»,- նշել է Դավիթ Դոնդուան:

Բանակցությունների մեկնարկից անցել է տասը տարի. Ժնևում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թ. հոկտեմբերի 15-ին:

Ըստ Դավիթ Դոնդուայի, Ժնևի բանակցությունները յուրօրինակ և կարևոր ձևաչափ են: