Transparency International Georgia-ն հայտարարել է ազատ և անկախ ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովը լքելու որոշման մասին:
Կազմակերպությունից ասել են, որ նախագահական ընտրությունների հարցով իշխանությունների հետ կառուցողական համագործակցության ռեսուրս չեն տեսնում։
«Նախընտրական ժամանակահատվածում ոչ կառավարական կազմակերպությունները իշխանությունների հարձակման նշանակետում են: «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնյաները՝ խորհրդարանի ղեկավարը, պատգամավորները, Թբիլիսիի քաղաքապետը, Արդարադատության նախարարը և այլոք իրենց ոչ կոռեկտ հայտարարություններով և անհիմն մեղադրանքներով փորձում էին ոչ կառավարական կազմակերպություններին վարկաբեկել։ Այդ ագրեսիայի թիրախները դիտորդական կազմակերպություններն են: Այդ պատճառով Transparency International Georgia-ն լքում է հանձնաժողովը»,- հայտարարել են կազմակերպությունից: