Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) հերթական այցն է Վրաստան-Հարավային Օսիա վարչական սահման:
Առաքելությունը գործունեություն է ծավալում ԵՄ-ի համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը գործում է 2008 թվականից՝ Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո: Ի սկզբանե նպատակն է եղել՝ շփման գծում հասնել կայունության և պահել այն: Սա փաստացի միակ միջազգային կառույցն է, որը միջազգային հանրությանը ներկայացնում է իրավիճակը Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում: