Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին համոզիչ հաղթանակ է տանելու:
Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ի անցկացրած ներքին հարցումները հաստատում են, որ երկրի բնակչության շրջանում Զուրաբիշվիլին մեծ աջակցություն ունի, իսկ ՄԱՇ-ի թեկնածուն (նկատի ունի Գրիգոլ Վաշաձեին, ով հանդես է գալիս «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքից, խմբ․), ըստ նրա, հնարավոր է նույնիսկ երկրորդ տեղում չհայտնվի:
«Սալոմե Զուրաբիշվիլին համոզիչ հաղթանակ կտանի, ինչը անսպասելի չէ: Ինչ վերաբերում է Գրիգոլ Վաշաձեին, նա հնարավոր է երկրորդ տեղում նույնիսկ չլինի: Սրանք մեր ներքին հարցումների արդյունքներն են»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն, փոխանցում է Rustavi 2-ը: