«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի առաջնորդները հանդիպում են ունեցել Թբիլիսիի Մուխիանիի երկրորդ միկրոշրջանի բնակչության հետ:
Դաշինքի կազմում գտնվող «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները, այդ թվում նախագահի թեկնածու Գիորգի Վաշաձեն տեղի բնակիչներին կոչ են արել մասնակցել հոկտեմբերի 28-ին անցկացվելիք ընտրություններին՝ կատարելով իրենց քաղաքացիական պարտքը:
Նրանց համոզմամբ, Վրաստանի առաջընթացի և զարգացման համար Գրիգոլ Վաշաձեի պաշտոնավարումն այլընտրանք չունի:
«Մենք ուղղակի երկր նախագահ չենք ընտրում: Մենք ընտրում ենք Վրաստանի ապագան, քանի որ այս կերպ ապրել հնարավոր չէ։ Այն քրեական բանդային, որը արդեն 6 տարի ղեկավարում է երկիրը, Վրաստանի բնակչությունը հոկտեմբերի 28-ին պետք է պատասխան տա»,- Ուդումաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi2-ը: