«Ժողովուրդը կառավարության անդամների ոչ անունը գիտի, ոչ տեսել է նրանց, ոչ էլ նրանց ձայնն է լսել»,-նման հայտարարություն է արել «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն: Ըստ նրա, Վրաստանն ունի վարչապետ և թվով 19 նախարար, որոնց անուններն ու գործունեությունը հայտնի չէ մարդկանց:
Կուսակցության ղեկավարի խոսքով, նախարարությունների պահպանության համար հսկայական ռեսուրս է ծախսվում, սակայն դրանց առկայության կարիքն այսօր չկա: Ջափարիձեն Շվեցարիայի օրինակն է բերել, նշելով. «Շվեյցարիան Վրաստանից երկու անգամ ավել բնակչություն ունի և 20 անգամ հարուստ է: Այս երկրում ընդամենը 7 նախարար կա: Շվեյցարիան ցույց է տալիս, որ արդյունավետ կառավարման համար քանակը որոշիչ չէ»:
«Գիրչի»-ի նախաձեռնությունն է Վրաստանը կառավարել Շվեյցարիայի օրինակով: Հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն: