Բահրեյնը հոկտեմբերի 4-ից Վրաստանի քաղաքացիների համար դյուրացրել է մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Սա նշանակում է, որ վրաստանի քաղաքացիները կկարողանան Բահեյն մուտք գործել նախապես ստացած էլեկտրոնային վիզայով, կամ այն ստանալ սահմանային անցման կետերում:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, որոշումը կայացվել է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում անցկացված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի ԱԳ-ի նախարար Դավիթ Զալկանիանիի և Բահրեյնի թագավորության ԱԳ-ի նախարար Շեյխ ալ Խալիֆայի հանդիպման արդյունքում:
Նշվում է, որ այս պահին բանակցությունների փուլում են Բահրեյն Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրի կնքումը։