Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերին նախընտրական արշավի համար խոշոր նվիրատվություն է ստացել։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նրան 50 հազար լարի է նվիրել, իսկ «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի եղբայր Ալեքսանդրե Իվանիշվիլին՝ 45 հազար։
Այս մասին ասված է պետական աուդիտի ծառայության կայք էջում հրապարակված տեղեկատվությունում։
Բացի վերոնշյալից, հոկտեմբեր ամսին Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին ևս մի քանի հազար խոշոր նվիրատվություն է կատարվել: Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Զուրաբիշվիլին 332 հազար 245 լարիի նվիրատվություն էր ստացել:
Նախագահի անկախ թեկնածու Զուրաբիշվիլիին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է իշխող «Վրացական երազանք»-ը։