«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարությունում մեծ սկանդալ է հասունանում: Զինված ուժերից փամփուշտներ և դեղեր են ապօրինի վաճառվել: Ձերբակալված է ԶՈւ 3 զինծառայող, չնայած, ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, նախարար Լևան Իզորիայի հրամանով՝ այս լուրը թաքցվել է: Ըստ միևնույն տեղեկատվության, պաշտպանության նախարարությունում մեկ տարի շարունակ ապօրինաբար զենք են վաճառել:
Նշված զինվորականներին ձերբակալելու համար հատուկ գործողություն է իրականացվել 1.5 ամիս առաջ, ռազմական ոստիկանության կողմից։ ՊՆ-ն ստիպված է եղել խոսել թեմայի շուրջ, երբ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը հետաքննություն է իրականացրել և խոսել ՊՆ-ում ապօրինի զենք ու դեղորայքի վաճառքի ականատեսների հետ: