Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեն հայտարարել է, որ 2017 թ. սեպտեմբերից Թբիլիսիում տաքսու վարորդների համար նոր ընթացակարգ կգործի: Լեքվինաձեի հավաստմամբ` դա քաղաքային իշխանության համար կարեւոր հարց է: Այս թեմայի շուրջ քաղաքապետարանը խորհրդակցություններ է ունեցել մասնագետների եւ հանրության ներկայացուցիչների հետ:
«Աշխատում ենք փաստաթղթերի մշակման վրա, եւ կարծում եմ, որ դրա իրականացումը հնարավոր կլինի մյուս տարվա սեպտեմբերից: Դրանք կլինեն դյուրին, և ոլորտի աշխատակիցները առանց մեծ ծախսերի կկարողանան անցնել այս ընթացակարգին: Նպատակը ավտոմեքենայի եւ վարորդի անվտանգությունն է, ինչը այսօր մտահոգում է տաքսիներով երթևեկող մեր համաքաղաքացիներին, ինչպես նաեւ Թբիլիսիի հյուրերին»,- ասել է Լեքվինաձեն: