Քութայիսիում խորհրդարանի շենքի առջև տեղի է ունենում «Թո՛ղ խորհրդարանը Քութայիսիում» բողոքի ակցիան: Հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև շարքային քաղաքացիները դեմ են խորհրդարանի տեղափոխմանը:
Հիշեցնենք, որ համապատասխան որոշման համաձայն՝ 2019 թվականից խորհրդարանն ամբողջությամբ կվերադառնա Թբիլիսի:
Ակցիայի մասնակիցներն ասում են, թե թույլ չեն տա, որ այս որոշումն իրականություն դառնա:
«Չնայած ամեն ինչին, մենք կարծում ենք, որ խորհրդարանը չի տեղափոխվի, խորհրդարանական քաղաք լինելու հնարավորությունից չի զրկվի Քութայիսին: Այստեղ է մեր ապագան և Քութայիսիին պետք է խորհրդարանը», — նշում են ցուցարարները:
Նշենք, որ դեռևս առավոտյան աշխարհի չեմպիոն Բեսո Միքելաձեն Քութայիսիում գտնվող խորհրդարանի շենքի առջև հացադուլ է սկսել՝ այս կերպ իր անհամաձայնությունը հայտնելով օրենսդիր մարմնի՝ Թբիլիսի տեղափոխելու մասին որոշմանը: