Աշխարհի չեմպիոն Բեսո Միքելաձեն Քութայիսիում գտնվող խորհրդարանի շենքի առջև հացադուլ է սկսել՝ այս կերպ իր անհամաձայնությունը հայտնելով օրենսդիր մարմնի՝ Թբիլիսի տեղափոխելու մասին որոշմանը:
Նրա խոսքերով, ապակենտրոնացումը կարևոր է երկրի համար, և Քութայիսիի՝ խորհրդարանական քաղաքի կարգավիճակի կորուստը կխոչընդոտի քաղաքի զարգացմանը:
Մինչև խորհրդարանական մեծամասնությունը չերաշխավորի, որ խորհրդարանը չի տեղափոխվի, Միքելաձեն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:
Այսօր, ժամը 12:00-ին, խորհրդարանի շենքի առջև քաղաքացիական ակտիվիստները նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել:
Հիշեցնենք, որ Քութայիսին խորհրդարանական քաղաք էր հայտարարվել 2009-ի սեպտեմբերի 24-ին, համապատասխան փոփոխություններ էին մտցվել նաև Սահմանադրության 46-րդ հոդվածում:
Խորհրդարանի նոր շենքի կառուցման համար նախկին իշխանությունները հատկացրել են 133 մլն 700 հազար լարի: Շենքը կառուցվել էր իսպանական CMD Ingenieros կազմակերպության նախագծով: