2019-ի Վրաստանի պետբյուջեն նախատեսում է ոստիկանների և հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացում:
Բյուջեի նախագծում Ներքին գործերի նախարարության գործունեության ապահովման համար հատկացված գումարի չափը կազմում է 643.5 մլն լարի: Հունվարի 1-ից նախատեսվում է նաև բարձրացնել սահմանային ոստիկանության շարքային ոստիկանների աշխատավարձերը:
Պետական անվտանգության ծառայությանը հատկացված է 134 մլն լարի: Դրանից 6 մլն լարին կուղղվի հենց գերատեսչության շարքային ծառայողների աշխատավարձերը շուրջ 250 լարիի չափով բարձրացնելուն:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կարիքների համար հատկացված է 87.6 մլն լարի, այդ թվում 5,5 մլն լարին՝ հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացման համար: