«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, Վրաստանը «ղեկավարում է օրենքով գող Բիձինա Իվանիշվիլին»:
«Մենք այս օրերին ականատես եղանք, որ երկիրը ղեկավարում է մաֆիոզ, գողական-օլիգարխիկ կլանը, ում չի հետաքրքրում պետության շահը: Վրաստանն իր խմբով ղեկավարում է օրենքով գող Բիձինա Իվանիշվիլին: Երկրում չունենք հաստատություններ, ոչինչ չկա․ պատկերացրեք, որ պետք է պահանջենք գործերի հետաքննություն, սակայն ումի՞ց, եթե դատախազությունում, իրավապահ համակարգում իրենք են մասնակցում գողական աշխարհի գործերին»,- հայտարարել է Վաշաձեն: