Այս պահի դրությամբ մայրաքաղաք Թբիլիսիում տաքսի ծառայութուն մատուցելու համար թույլտվություն է ստացել 8 հազար 477 տաքսու վարորդ։ Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի կայք էջում։
Վարորդներին համապատասխան գրանցումն անցնելու համար մնացել է ընդամենը 3 օր: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ, հոկտեմբերի 1-ից առանց լիցենզիայի տաքսի ծառայության իրականացումն արգելվում է: Նշվում է, որ քաղաքապետարանը խիստ կարձագանքի առանց լիցենզիայի տաքսի վարելու դեպքերին:
Մեկ տարի ժամկետով լիցենզիայի գումարը ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների համար կկազմի 100 լարի, հիբրիդայինների համար՝ 50 լարի, իսկ էլեկտրական մեքենաների համար անվճար է: