Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հոկտեմբերի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա: Առաջիկա այցի և երկկողմ համագործակցության մասին Վրաստանի կառավարության ղեկավարը և Մոլդովայի վարչապետը զրուցել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած հանդիպմանը:
Կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրենց հավատարմությունը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքին:
Նյու Յորքում Վրաստանի վարչապետը հանդիպել է նաև Ռումինիայի նախագահին։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքներին և առաջիկա հեռանկարներին: Փոխանցում է Rustavi 2-ը։