«Մեր ներքին հետազոտությունները վկայում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթելու է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինս նաև հավելել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի համար խնդիր է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածուները ընդհանուր առմամբ չկարողանան հաղթահարել 27 տոկոսի շեմը:
«2017-ի ընտրություններում նրանց երկու թեկնածուները միասին 27 տոկոս էին հավաքել: Մինչ այդ՝ 2016-ի ընտրություններում, ՄԱՇ-ը 27 տոկոս էր հավաքել: Մեր խնդիրն է` որ նրանց տրված ձայները չանցնեն 27 տոկոսից: Բազմաթիվ հանցագործություններ են արել հասարակության հանդեպ․ հիմնականը 2008-ի պատերազմի հետ է կապված, երբ «Միացյալ ազգային շարժումն» ու Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանին փոխանցեցին Վրաստանի երկու պատմական շրջանները: Սա նրանց ծանրագույն հանցագործությունն է»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը: