Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Միխեիլ Բատիավիլին և փոխնախարար Իրինե Աբուլաձեն հանդիպել են Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելին: Նախարարության տեղեկատվությամբ, հանդիպմանը քննարկվել է կրթական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին առնչվող թեմաներ:
Նախարարը նշել է, որ կրթական համակարգի զարգացումը երկրի կարևորագույն առաջնահերթություններից է, որում կարևոր է Եվրամիության ներկայացուցչության աջակցությունը:
Իր հերթին, Կարլ Հարցելը պատրաստակամություն է հայտնել, որ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունն ակտիվորեն կմասնակցի համակարգի բարեփոխման գործընթացին։