Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Տրանսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները:
Նախարարության տվյալներով, Վրաստանը Ուկրաինայի և Մակեդոնիայի հետ միասին առաջին անգամ է մասնակցում նման ձևաչափի միջոցառման, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հաջող գործընթացը:
Ըստ նախարարության, միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: