Սև ծովի ափին 5 բալանոց փոթորիկ է:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, ծովափնյա հատվածում փրկարարաները ստեղծել են ծովին մոտենալը սահմանափակող գոտի, ինչը նշանակում է, որ ծովում լողալն արգելվում է: Ըստ նրանց, օրվա երկրորդ կեսին փոթորիկը կարող է դադարել:
Այս պահին անձրև է գալիս Աջարիայի ամբողջ տարածքում ևս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-27-ն արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին, օդի ջերմաստիճանը կտատանվի 26-27 աստիճան տաքության սահմաններում: