Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբիայի իր գործընկեր Մոհամեդ Տահա Սիալայի հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, հանդիպմանը երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվել է նաև Լիբիայում ձերբակալված վրացի նավաստիների հարցը:
Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ վրաց նավաստիների ազատման գործընթացի ներգրավման համար և հույս հայտնել, որ Լիբիան չի ձգտի դադարեցնել գործընթացը և կվերադարձնի նավաստիներին հայրենիք:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ վրացական կողմն ակտիվորեն հետևում է Լիբիայում ընթացող գործընթացներին և հուսով է, որ Լիբիայի կառավարությունը կկարողանա միջազգային հանրության ակտիվ աջակցությամբ ապահովել երկրի խաղաղ և անվտանգ զարգացումը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային ձևաչափերով բարեկամական հարաբերությունների զարգացման հարցում: