Վրաստանի վարչապետը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը խոսել են տնտեսական հարաբերությունների հետագա խորացման և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման մասին:
Վրաստանի վարչապետը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Ըստ տեղեկության, ընդգծվել են երկկողմ հաջող համագործակցությունը և Վրաստանում իրականացվող բարեփոխումները:
Նշվել է նաև Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի առկայությունը: Վարչապետը կարևորել է Վրաստանի առաջատար դիրքերը միջազգային վարկանիշներում և ասել, որ կառավարությունը ողջունում է Միացյալ Արաբական Էմիրությունների ներդրողների աճող հետաքրքրությունը:
Հանդիպումից հետո Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը: