Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք: Նա կմասնակցի Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին։
ՄԱԿ-ի միջոցառումների շրջանակներում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի մոտ 50 գործող կամ նախկին առաջնորդներ: Նախագահ Մարգվելաշվիլին հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակներում ծրագրված են երկկողմ հանդիպումներ և աշխատանքային ճաշ մասնակից երկրների ղեկավարների հետ:
Գիորգի Մարգվելաշվիլին կայցելի «Վեստ պոինտի» ռազմական ակադեմիա, որտեղ կհանդիպի վրացի կադետներին, այնուհետև հանդես կգա դասախոսությամբ: