Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա տաճարում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղի կունենա թվով 55-րդ համընդհանուր մկրտությունը:
Այն կմեկնարկի օրվա երկրորդ կեսին, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը ևս 620 փոքրիկի կկնքի, իսկ երեկոյան ժամը 20:00-ին կօրհնի նրանց:
Վրաց պատրիարքը մկրտում է ընտանիքում երրորդ և դրանից հետո ծնված երեխաներին, որոնց ծնողները մկրտվել են եկեղեցում: Տվյալ նախաձեռնության նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է:
Այս պահի դրությամբ Իլիա 2-րդը կնքել է 36,1 հազար երեխայի: Առաջին համընդհանուր մկրտությունը տեղի է ունեցել 2008-ի հունվարի 19-ին՝ Սամեբայում: