Վրաստանի պաշտպանության նոր նախարարի թեկնածուի ընտրության շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետն արձագանքել է առցանց տարածքում տարածված տեղեկատվությանը, ըստ որի` հնարավոր է որպես ապագա պաշտպանության նախարար քննարկվեն Իրակլի Սեսիաշվիլիի կամ Կախա Կախիշվիլիի թեկնածությունները. «Շարունակվում են խորհրդատվությունները, սակայն` ոչ այս երկու անունների շուրջ: Իրակլի Սեսիաշվիլին պետք է լինի այն ոլորտում, որտեղ հիմա է: Հնարավոր է, որ նա մասնակցի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով: Ինչ վերաբերում է Կախա Կախիշվիլիին, կարծում եմ նա պատիժների իրականացման եւ պրոբացիայի լավ նախարար է, եւ նրա փորձը շատ կարեւոր է հենց այս ոլորտում»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Զրույցի ժամանակ վարչապետը զերծ է մնացել Պաշտպանության ապագա նախարարի անունը հրապարակելուց: