Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, խաղողագործության ու գինեգործության ոլորտում որդեգրած ճիշտ պետական քաղաքականության արդյունքում Վրաստանում ավելացել է գինու արտադրությունը, աճել է գինու արտահանումը:
«Եթե 2012 թվականին Վրաստանում գինու ընդամենը 50 արտադրամաս և մառան կար, ապա այսօր այդ թիվը հասել է 500-ի»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին:
Կախեթի կատարած այցի ընթացքում նախարարը անդրադարձել է նաև ընթացիկ բերքահավաքին:
«Բերքավաքն ընթանում է կազմակերպված, առանց խոչընդոտների: Բերքի մեծ մասն արդեն տեղավորված է, մշակված է մինչև 130 հազար տոննա խաղող, Կախեթիում գինեգործությունից ստացված եկամուտն անցել է 190 մլն լարիի շեմը»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: