«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական դաշինքը դիմել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։
Հայտարարության տեքստում, որը դաշինքի անունից ընթերցել է Մամուկա Գամղրելիձեն, ասվում է, որ «Ուժը միասնության մեջ է» դաշինքը Թեա Ծուլուկիանիից պահանջում է Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին անհապաղ տեղափոխել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություն և բուժում անցկացնելու նպատակով:
Մյուս պահանջը վերաբերում է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ում պաշտոնավարման ժամկետն ավարտին է մոտենում, ներում շնորհի Վանո Մերաբիշվիլիին: Դաշինքը երկրի ղեկավարին կոչ է անում մինչև լիազորությունների ավարտը համաներում շնորհել ՆԳ նախկին նախարարին՝ նշելով, որ հակառակ դեպքում Մերաբիշվիլիի առողջության առընչությամբ ողջ պատասխանատվությունը կընկնի նախագահ Մարգվելաշվիլիի և արդարադատության նախարար Ծուլուկիանիի վրա:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը կրկին վատթարացել է։